Ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնությանը, որն անցկացվեց միջազգային ֆեդերացիայի (IWF) փոփոխված կանոնակարգով, մասնակցեց 15-ից բարձր տարիք ունեցող 27 մարզուհի: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոն դարձան:
48 կգ քաշային կարգ
Տանզելա Գրիգորյան՝ 95 կգ (երկամարտում)
53 կգ
Վալենտինա Մովսիսյան՝ 116 կգ
58 կգ
Աննա Գովելյան՝ 150 կգ
63 կգ
Իզաբելա Յայլյան՝ 192 կգ
69 կգ
Լիանա Գյուրջյան՝ 166 կգ
75 կգ
Սոնա Պողոսյան՝ 217 կգ
90 կգ
Տաթեւ Հակոբյան՝ 213 կգ
+90 կգ
Արփինե Դալալյան՝ 205 կգ
Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի խոսքով, մրցաշրջան 2017-ը հավաքականում սերնդափոխության տարի է.
«Նազիկ Ավդալյանը կարիերան շարունակելու հարցում դեռ չի կողմնորոշվել, Հռիփսիմե Խուրշուդյանի մասին միջազգային ֆեդերացիայից պաշտոնական դեռ ոչ մի տեղեկություն չկա: Մենք այսօր երիտասարդներին ինքնադրսեւորվելու հնարավորություն ենք ընձեռում, որպեսզի ընտրենք խոստումնալիցներին եւ նախապատրաստենք իրենց տարիքային խմբերի միջազգային մրցաշարերին»,- ասաց նա:
ՀԱՕԿ լրատվության բաժին