Գյումրու Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվեց «Կանայք և սպորտը» թեմայով սեմիմար Օլիմպիական համերաշխության ծրագրի շրջանակում:
Ծրագրի ղեկավար, ՀԱՕԿ աշխատակից Աննա Մելքոնյանը նշեց, որ այսպիսի ծրագրերը շատ կարևոր են Հայաստանում կանանց դերը սպորտում մեծացնելու համար:
«Կարծում եմ, որ այսպիսի ծրագրերի և սեմինարների իրականացումը շատ կարևոր է Հայաստանում՝ հատկապես մարզերում, քանի որ, եթե Երևանում ինչ-որ չափով կանանց ներգրավվածությունն որոշակի տոկոս է կազմում տարբեր բնագավառներում, այդ թվում՝ սպորտում, ապա մարզերում այդ տոկոսը զգալի ցածր է»,- նշեց Աննա Մելքոնյանը:
Սեմինարի գիտական ղեկավար Լենա Հակոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոսեց սեմինարի կարևորության մասին.
«Սպորտի այսօրվա զարգացումը միտված է ավելացնել կանանց ներգրավվածությունը սպորտում: Դրա համար պետք են համապատասխան ծրագրեր, որոնցից մեկն էլ այս սեմինարն էր: Պետք է ստեղծվեն պայմաններ և խնդիրները լուծվեն համակարգված ձևով»,- ասաց Լենա Հակոբյանը:
Լուսանկարներն՝ այստեղ