Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց վիետնամցի Լե Քուանգ Լյեմի հետ:
1/8 եզրափակիչի պատասխան պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս 3 ներկայացուցիչները դուրս են մնացել պայքարից: Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Հայաստանի գործող չեմպիոն Արման Փաշիկյանը չէին հաղթահարել առաջին շրջանի արգելքը, իսկ Սերգեյ Մովսեսյանը երկրորդ շրջանում պարտվել էր չինացի Դին Լիրենին: Լևոն Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: