Հովհաննես Բաչկովը (63 կգ) հաղթեց Եկատերինբուրգում շարունակվող է բռնցքամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում:
Եվրոպայի գործող չեմպիոնը 5։0 հաշվով պարտության է մատնել Դե Լոս Սանթոսին (Դոմինիկյան Հանրապետություն) և, դուրս գալով կիսաեզրափակիչ, ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։
Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը (52 կգ) և Արման Դարչինյանը (75 կգ) քառորդ եզրափակիչում պարտվել են Ղազախստանի ներկայացուցիչներին և լքել պայքարը: