Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) վնասվածքի պատճառով չի մասնակցի Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոեւի հետ:
Սեպտեմբերի 16-ին գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետեւանքով չի կարող պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար: Արթուր Ալեքսանյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից եւ հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), ֆինն Մատի Էլիասին (10:0), թուրք Չենկ Իլդեմին (4:2), իրանցի Աբդուլա Սարավիին (4:3) ու վրացի Գիորգի Մելիային (3:1):
Լուսանկարը՝ UWW-ի