Հունգարական Ցեգետ քաղաքում մեկնարկել է թիավարության աշխարհի առաջնությունը:
Արա Վիրաբյանը 1 տեղանոց կանոէ մրցաձևի 500 մետր մրցատարածության նախնական փուլում գրանցեց 1:56.72 րոպե արդյունքը և մտավ կիսաեզրափակիչ փուլ:
Վլադիմիր Ալավերդյան/Էդգար Թության զույգը երկտեղանոց բայդարկա 500 մետր մրցատարածությունում գրանցեց 1:43.89 րոպե արդյունը և նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր։
4 տեղանոց բայդարկա 500 մետր մրցաձևում էդգար Թության, Վլադիմիր Ալավերդյան, Հայկ Թադևոսյան, Արթուր Ակիշին քառյակը գրանցեց 1:33.20 րոպե արդյունքը և դուրս մնացին պայքարից:
Հայաստանը առաջնությանը ներկայացել է 5 մարզիկով:
Արա Վիրաբյան՝ կանոէ, Էդգար Թության, Վլադիմիր Ալավերդյան, Արթուր Ակիշին, Հայկ Թադևոսյան՝ բայդարկա: