Գագիկ Ծառուկյանի ջանքերով՝ Երևանում բացվեց SportPoint խանութը

17:00 - 22 Օգո, 2019

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ջանքերով աշխարհահռչակ սպորտային 16 ապրանքանիշներ այսուհետ ներկայացված կլինեն Հայաստանում

Այսօր կայացավ ռուսական SportPoint ցանցի հերթական խանութի բացումը՝ այս անգամ արդեն Հայաստանում՝ Աբովյան 9 հասցեում։

Խանութի բացման արարողությանը ժամանակ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ միջազգային հեղինակավոր մրցահարթակներում մեր մարզաշխարհի վերջին շրջանի հաջողությունների շնորհիվ սպորտային աշխարհահռչակ ապրանքանիշերի ներկայացուցչությունների մոտ հետաքրքրություն է առաջացել հայաստանյան շուկայի նկատմամբ:

 «Այս խանութի բացումը փաստում է այն բանի մասին, որ ամեն ինչ պետք է զուգհեռ զարգանա։ Ի պատիվ մեր ընդհանուր աշխատանքի՝ գրանցում ենք արդյունքներ, որոնք հետաքրքիր են դառնում հայտնի սպորտային ապրանքանիշերի համար։ Նախկինում միշտ խնդիր ենք ունեցել, քանի որ նրանք նախընտրել են ավելի ուժեղ թիմերի հետ աշխատել և չեն ցանկացել մեզ հարմար, մեր ոճին համապտասխան ապրանքային գիծ ունենալ։ Այս պահին ունենք այդ հնարավորությունը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ներդրումների առաջարկներ ունենք»։

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խանդավառությամբ է ընդունում արտասահմանցի գործընկերներին, որոնք ներդրումներ անելու ցանկություն ունեն։

«Ձեզ մի գաղտնիք բացեմ՝ այս ծրագիրը միայն այս խանութով չի սահմանփակվելու, սա միայն առաջին մասն է և փոքրիկ կետը։ Մենք ունենք հեռուն գնացող նպատակներ՝ կապված տեքստիլի քաղաքի հետ, որը պարոն Ծառուկյանը կառուցում է։ Մտադրություն ունենք, որ այս ապրանքանիշները կարվեն այստեղ և արտահանվեն Հայաստանից։ Դեռևս կան տեխնիկական խնդիրներ, որը կլուծենք։ Կա նաև «Մուլտիտեքստիլի» արտադրանքը, որը նույնպես ներկայացված է այս խանությում»։

SportPoint խանութների ցանցի գլխավոր տնօրեն Ռոման Սամսոնովը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց, որ շատ ուրախ է, որ այս խանութը բացվել է Հայաստանում․

«SportPoint խանութները քարոզում են առողջ ապրելակերպ։ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր կարևորագույն ներդրումն ունի այս ամենի մեջ, սա նրա գաղափարն էր։ Այստեղ ներկայացված է նաև «Մուլտիտեքստիլի» արտադրանքը և ցանկանում ենք քննարկել այս արտադրանքի առկայությունը մեր ցանցի մյուս խանութներում»,-եզրափակեց խոսքը Սամսոնովը։

 

Այլ նորություններ