Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը երկրորդ ոչ-ոքին գրանցեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Sinquefield Cup սուպերմրցաշարում:
Արոնյանի մրցակիցը հոլանդացի Անիշ Գիրին էր, որի հետ պարտիան տևեց գրեթե 5 ժամ: 53-րդ քայլում շախմատիստները խաղաղ դաշն կնքեցին։
Երկրորդ տուրից հետո մրցաշարի միանձնյա առաջատարը հնդիկ Վիշվանաթան Անանդն է՝ 1,5 միավոր։ Արոնյանը 1 միավորով բաժանում է 2-11-րդ տեղերը։