Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: «London Chess Classic»-ի 5-րդ տուրում Արոնյանը մրցում էր նորվեգացու հետ և պարտիայի 40-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Այժմ հայ շախմատիստն ունի 2,5 միավոր և 7-րդ տեղում է:
3-ական միավորով առաջատարներն են Մաքսիմ Լագրավը, Հիկարու Նակամուրան և Անիշ Գիրին: Դեկտեմբերի 9-ին մրցաշարում հանգստի օր է, իսկ Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի Վեսելին Տոպալովը:
ՀԱՕԿ լրատվության բաժին