Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երևանի «Փյունիկը» հանդիպեց չեխական «Յաբլոնեցին»։
Հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ 0։0 հաշվով, որը հնարավորություն տվեց Հայաստանի փոխչեմպիոնին երկրորդ տարին անընդմեջ հանդես գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։
Երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ։
Հիշեցնենք որ առաջին հանդիպումը ավարտվել էր «Փյունիկի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի։