Վանաձորում մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարը:
Այս տարի մրցաշարին մասնակցում են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հունաստանից, Բելառուսից, Քաթարից և Ղազախստանից ժամանած ավելի քան 100 մարզիկ:
Հայ ըմբիշների համար այս մրցաշարն ընտրական է լինելու սեպտեմբերին կայանալիք վարկանիշային ԱԱ-ի համար:
Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 24,000 դոլար, որը հոգացել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Մրցաշարին ուղիղ կարող եք հետևել այստեղ։
MAT A
MAT B