Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել է Unicef-ի բարի կամքի դեսպանը Հայաստանում:
«Հպարտ եմ` Unicef-ի մեծ ընտանիքի անդամը դառնալու համար»,- Ինստագրամում գրել է գյումրեցի ըմբիշը՝ հրապարակելով լուսանկարը:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն է: