Բադմինթոնի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ամփոփեց Մինսկում կայացած 2-րդ Եվրոպական խաղերում Լիլիթ Պողոսյանի մրցելույթները.
«Լիլիթի ելույթը Եվրոպական խաղերում նորմալ էր, առաջին անգամ մենք կարողացանք հայկական բադմինթոնը ցույց տալ ավելի բարձր մակարդակի մրցաշարում: Լիլիթը կարողացավ ինքն իրեն բացահայտել որքան կարող էր: Մենք նպատակ էինք դրել, որ նա պետք է հաղթեր առաջին երկու խաղերում, բայց չկարողացավ՝ պարտվեց առաջինում, հաղթեց երկրորդում, իսկ երրորդ խաղում պարտվեց դանիացի մարզիկին, որն էլ դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն: Լիլիթը վնասվածք ուներ և մենք հիմա զբաղված ենք դրա բուժմամբ, որից հետո նա կմեկնի Դանիա՝ շարունակելու մարզումները: Հույս ունենք, որ կկարողանա լավ նախապատրաստվել առաջիկա մրցաշարերին, բայց դեռ հստակ չէ, որ մրցաշարին կմասկանցկի, որպեսզի վնասվածքից հետո նոր վնասվածք ձեռք չբերի: Պետք է նախատրաստավենք Տոկիո-2020-ին, այս պահին Լիլիթը աշխարհում 200-րդ է, պետք փորձենք մտնել լավագույն 150-ի մեջ»,- ասաց Պողոսյանը: