Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքական վերադարձած, Լոնդոնի Օլիմպիական խաղերի մասնակից, 86 կգ քաշային Հաջիմուրադ Նուրմագոմեդովը մեդալ չնվաճեց Նուսուևի հուշամրցաշարում:
Հայաստանը ներկայացնող ըմբիշը հուշամրցաշարի քառորդ եզրափակչում 2:3 հաշվով պարտվեց բելառուս Օմար Մագոմեդովին և լքեց պայքարը: Նուրմագոմեդովը մեկնարկային գոտեմարտում 12:1 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանը ներկայացնող Ռազմիկ Հովհաննիսյանի նկատմամբ, այնուհետև 3:2 հաշվով հաղթել ռուս ըմբիշի:
Ռուս վաստակավոր մարզիչ Շևալյե Նուսուևի հուշամրցաշարում, որը կայացել է դեկտեմբերի 4-5-ը Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզապալատում, ոսկե մեդալ էր նվաճել աշխարհի և Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, իսկ 2014 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, 57 կգ քային Գարիկ Բարսեղյանը դարձել էր մրցաշարի երրորդ մրցանակակիր:
Լուսանկարը՝ novostnik.ru-ի
ՀԱՕԿ լրատվության բաժին