Հնարավոր է՝ Կրակովը հրաժարվի Եվրոպական խաղեր անցկացնելուց

15:45 - 03 Հուլ, 2019

Լեհական Կրակովը կարող է հրաժարվել Եվրոպական երրորդ խաղերն անցկացնելու մտքից: Այդ մասին հայտարարել է Կրակովի քաղաքապետ Յացեկ Մայխրովսկին:

Եվրոպական երրորդ խաղերի մայաքաղաքը ընտրվել էր հունիսի 22-ին Մինսկում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեների գագաթաժողովի ժամանակ:

«Մենք դեռևս ֆինանսավորման մասին ոչ մի հստակ տեղեկություն չունենք, այդ իսկ պատճառով տեղյակ չենք՝ կկարողանանք արդյոք անցկացնել այդ Խաղերը: Չենք կարող թույլ տալ, որպեսզի քաղաքը վճարի Խաղերին ժամանող 12 հազար մարդու ծախսերը»,-նշել է քաղաքապետը:

Հիշեցնենք, որ Կրակովը միակ քաղաք-թեկնածուն էր: Ավելի վաղ խոսվում էր, որ Խաղերի անցկացման հայտ է ցանկանում ներկայացնել նաև Կազանը, սակայն վերջնական հայտ չի ներկայացրել:

 

Այլ նորություններ