Ռուսաստանի Եսենտուկի քաղաքում շարունակվում է վետերան բասկետբոլիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցում է նաև Հայաստանի վետերանների հավաքականը: Մրցումային երրորդ օրը Հայաստանի վետերանների հավաքականը 58-51 հաշվով առավելության է հասել Աստրախանի թիմի նկատմամբ:
Վետերանների հավաքականը մեկնարկային խաղում հանդիպել էր Եսենտուկի քաղաքի հավաքականի հետ և 53-47 հաշվով առավելության հասել: Երկրորդ փուլում հայ վետերանները պարտվել էին Տագանրոգ քաղաքի հավաքականին` 48-36:
ՀԱՕԿ լրատվության բաժին