ՄՕԿ – Ի ՀՈՎԱՆՈՒ ՆԵՐՔՈ

16:27 - 11 Հուն, 2022

Միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո,  <<  Օլիմպիական համերաշխություն >> ծրագրի շրջանակներում,  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախաձեռնությամբ, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչների համար, պարբերաբար անցկացվում են մարզչական – մրցավարական դասընթացներ:

Նոր մրցաշրջանում առաջին սեմինարը մեզանում կազմակերպվել է  Ծաղկաձորում: Հայաստան են ժամանել ըմբշամարտի ռուսաստանցի մասնագետներ, օլիմպիական մրցավարներ, մարզաձևի միջազգային ֆեդերացիայի հայուհի հրահանգիչ Նորավարդ Առուստամյանը և բազմափորձ մարզիչ Ալեքսեյ Բազուլինը: Նրանց ղեկավարությամբ մեր երկրի շուրջ 40 մարզիչ-մանկավարժներ և 25 մրցավարներ հունվարի 10 – 17 –ը մասնակցում են տեսագործնական պարապմունքների:

Միջոցառման ավարտից հետո մասնակիցները կստանան համապատասխան հավաստագրեր:

 

Այլ նորություններ