Ազատ ոճային ըմբիշ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) Եվրոպական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել։
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող երկրորդ Եվրոպական խաղերում Ֆրանգուլյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0։6 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հաջի Ալևին։
Ադրբեջանցի ըմբիշը դուրս եկավ եզրափակիչ, ինչի արդյունքում Ֆրանգուլյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն ստացավ։
Վաղը կայանալիք գոտեմարտում Վալոդյան մրցելու է Բելառուսի ներկայացուցիչ Գեորգի Կոլիևի հետ։
Բելառուս ըմբիշին հաղթելու դեպքում Ֆրանգուլյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտի Ուկրաինայի ներկայացուցիչ Գոռ Հովհաննիսյանի հետ, որին կիսաեզրափակիչում հաղթել է Հաջի Ալիևը։
Հունիսի 26-ին պայքարի էր դուրս եկել նաև Սարգիս Հովսեփյանը (97 կգ), որը 1/8 եզրափակիչում պարտվեց վրացի Էլիզբար Օդիկաձեին՝ 2։13։
Վրացի ըմբիշը դուրս չեկավ եզրափակիչ, ուստի Հովսեփյանը չի մասնակցի սփոփիչ գոտեմարտի։