2024թ. Փարիզում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում նախնական ընդգրկվել են 4 նոր մարզաձևեր՝ բրեյք-դանս, սքեյթբորդինգ, սպորտային ժայռամագլցում և սերֆինգ:
Նման որոշում է ընդունվել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ)՝ Լոզանում անցկացված նստաշրջանի ընթացքում:
«Այդ մարզաձեւերը լիովին համապատասխանում են օլիմպիական ծրագրի զարգացմանը եւ թույլ կտան պահպանել կապը երիտասարդ սերնդի հետ»,- ասել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
ՄՕԿ-ը Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի մարզաձեւերի վերջնական ցանկի վերաբերյալ որոշում կկայացնի 2020 թվականի վերջնամասում: