Ազատ ոճային ըմբիշներ Վալոդյա Ֆրանգուլյանը (65 կգ) և Սարգիս Հովսեփյանը (97 կգ) պարտվեցին Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի մեկնարկում։
Ֆրանգուլյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցն Ադրբեջանի ներկայացուցիչ Հաջի Ալիևն էր։
Հայ ըմբիշը պարտվեց 0։6 հաշվով։
Սարգիս Հովսեփյանը ևս պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից։
Հովսեփյանի մրցակիցը վրացի Էլիզբար Օդիկաձեն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 2։13 հաշվով։
Եթե Ալիևը և Օդիկաձեն դուրս գան եզրափակիչ, Ֆրանգուլյանը և Հովսեփյանը սփոփիչ գոտեմարտի մասնակցելու հնարավորություն կստանան։