Սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում /Դոհայում/ այսօր սկսվում են տղամարդկանց բազմամարտի եզրափակիչ մրցումները: Հայաստանից հանդես կգա Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ Արթուրը կմասնակցի նաև նոյեմբերի 3-ին կայանալիք հենացատկերի եզափակիչին, իսկ նոյեմբերի 2-ին օղակներ մրցաձևի եզրափակիչում մեդալների համար կպայքարեն նաև մեր պատվիրակներ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը:
ՀԱՕԿ լրատվական բաժին