Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահը նամակով դիմել է բոլոր ազգային ֆեդերացիաներին։ Այնտեղ մասնավորապես ասված է հետևյալը․ << Ձյուդոյի միջազգային հարգելի ընտանիք, մենք ուշադիր հետևում ենք աշխարհի առողջապահական իրավիճակին, տարբեր երկրների կառավարությունների հրահանգներին և COVID-19- ի դեմ պայքարի ընթացքին: Ուրախ ենք, որ որոշ երկրներ իրենց սահմանները բացելու ճանապարհին են: Ֆեդերացիան քննարկում է համաշխարհային մրցաշարերի ժամկետները հետաձգելու հարցը: Երբ իրավիճակը կդառնա անվտանգ, կվերսկսվեն օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը։
Նախատեսում ենք գործընթացը սկսել սեպտեմբերին: Հուսանք, որ այդ ժամանակ առողջապահական ճգնաժամն այլևս չի ազդի ճանապարհորդության և աշխատանքային պայմանների վրա: Մենք անհամբեր սպասում ենք ձեզ և մաղթում , որ մնաք առողջ ու ապահով >>։