ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 19-րդ հերոսն է հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը:
Մաքսիմ Մանուկյան
Մարզաձեւը։ Հունահռոմեական ըմբշամարտ
Ծնվել է։ 10/12/1987
Ծննդավայրը։ Մարտունի
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ 2-րդ անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2015թ. Բաքվում կայացած Եվրոպական խաղերի կիսաեզրափակիչում կրած պարտությունը
Ամենակարեւոր հաղթանակը: 2015թ. Եվրոպական խաղերի 1/8 եզրափակիչում ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակը
Եվրոպական խաղերում…
«Յուրաքանչյուր մրցաշարի մեկնում եմ հաղթող դառնալու համար, այլ նպատակ չի լինում»։
Եվրոպական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 28-30-ը: