ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 16-րդ հերոսն ազատ ոճի ըմբիշ Սարգիս Հովսեփյանն է:
Սարգիս Հովսեփյան
Մարզաձեւը։ Ազատ ոճի ըմբշամարտ
Ծնվել է։ 18/12/1997
Ծննդավայրը։ Արշալույս
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2018թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պարտությունը
Ամենակարեւոր հաղթանակը։ 2014թ. պատանիների Եվրոպայի առաջնությունում 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը
Եվրոպական խաղերում…
«Պետք է այնպես անեմ, որ չվերադառնամ առանց մեդալի: Դժվար է լինելու, բայց պետք է ամեն ինչ ներդնեմ»։
Եվրոպական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումային օրերն են հունիսի 24-27-ը: