Ճապոնիայի իշխանություններն «անգործ» են թողել տոմսեր վերավաճառողներին

17:17 - 18 Հուն, 2019

Ճապոնիայում ուժի մեջ է մտել մարզական իրադարձությունների եւ համերգների տոմսերը վերավաճառելն արգելող օրենք: Օրինախախտները կտուգանվեն 9.5 հազար դոլար եւ կարող են դատապարտվել մինչեւ մեկ տարվա ազատազրկման:

Բոլոր տոմսերը պաշտպանված կլինեն QR ծածկագրերով եւ գնորդի տվյալներով:

Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մարզական կենտրոններ մուտք գործելիս պարտադիր կստուգեն երկրպագուների ինքնությունը:

Օրենքը չի ազդի Տոկիո-2020-ի հրավիրատոմսերի եւ անվճար տոմսերի վրա: Եթե երկրպագուն ինչ-ինչ պատճառներով չկարողանա ներկա լինել մրցմանը, ապա նա հնարավորություն կունենա վաճառել իր տոմսը Տոկիո-2020-ի կազմկոմիտեի կայքում:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Հանդես կգան 12 հազարից ավելի մարզիկներ` 33 մարզաձեւերում:

 

Այլ նորություններ