Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ալիքը անվճար կհեռարձակի Բելառուսի մայրաքաղաք Մինսկում հունիսի 21-30-ը կայանալիք երկրորդ Եվրոպական խաղերը:
Նման պայմանագիր է կնքվել ՄՕԿ-ի եւ Եվրոպական օլիմպիական կոմիտեների միջեւ:
Եվրոպական խաղերի ուղիղ հեռարձակումներին հնարավոր կլինի հետեւել olympicchannel.com կայքում, Smart TV հեռուստացույցներով ու բջջային հեռախոսների հավելվածներով:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերում հանդես են գալու 4000-ից ավելի մարզիկներ՝ 21 մարզաձեւերում: Հայաստանը 37 ներկայացուցիչ կունենա 9 մարզաձեւերում: