ՄՐՑԱՇՐՋԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻՉԸ

15:27 - 30 Հուն, 2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 71 միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: 

46 միավորով երկրորդ հորիզոնականում է նախորդ մրցաշրջանում «Նոայի», իսկ այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

 38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է ավարտված մրցաշրջանում «Ուրարտուն» և «Ալաշկերտը» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը: 

 

 

 

Այլ նորություններ