ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 10-րդ հերոսը Արա Վիրաբյանն է՝ թիավարություն:
Արա Վիրաբյան
Մարզաձեւը։ Թիավարություն
Ծնվել է։ 13/12/1998
Ծննդավայրը։ Սևան
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ
Ամենացավալի պարտությունը։ Դեռևս պարտություն չեմ ունեցել, բայց եթե լինի էլ ցավալի չեմ համարի՝ մեծ հաղթանակները ծնվում են պարտությունից:
Ամենակարեւոր հաղթանակը։ Հայաստանի առաջնությունում հաղթելը
Եվրոպական խաղերում…
«Ցանկանում եմ Օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել, ինչպես նաև ուժերս փորձել ավելի մեծ մրցաշարում»։
Եվրոպական խաղերում թիավարության մրցումային օրերը հունիսի 25-27-ն են: