Գերմանական Համբուրգ քաղաքի բնակչության 51,6 տոկոսը հանրաքվեի ժամանակ դեմ է քվեարկել 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելուն: Հանրաքվեի նման արդյունքից հետո` Համբուրգը դուրս է մնում հետագա պայքարից: 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար կպայքարեն Փարիզը, Հռոմը, Լոս Անջելեսը և Բուդապեշտը:
Միջազգային օլիմպիական կոմիտեն 2024 թվականի Օլիմպիական խաղերի քաղաքը կընտրի 2017 թվականի սեպտեմբերին:
ՀԱՕԿ լրատվության բաժին