ՀԱՕԿ լրատվականը շարունակում է «Ճանապարհ դեպի Մինսկ» նախագիծը, որտեղ ներկայացնում ենք հունիսի 21-30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվելիք Եվրոպական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին: Շարքի 7-րդ հերոսը Վլադիմիր Ալավերդյանն է՝ թիավարություն։
Վլադիմիր Ալավերդյան
Մարզաձեւը։ Թիավարություն (բայդարկա)
Ծնվել է։ 05/09/1995
Ծննդավայրը։ Երեւան
Եվրոպական խաղերին մասնակցությունը։ Առաջին անգամ
Ամենացավալի պարտությունը։ 2013թ-ին Կանադայում աշխարհի Մ18 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակիչ փուլը չհաղթահարելը
Ամենակարեւոր հաղթանակը։ 2009թ-ին 13 տարեկանում մեծահասակների Հայաստանի չեմպիոնությունը
Եվրոպական խաղերում…
«Նպատակս լավագույն տասնյակում հայտնվելն է։Կփորձեմ առավելագույն անել։ Այս խաղերը եւս մեկ քայլ են դեպի Տոկիո-2020»։
Եվրոպական խաղերում թիավարության մրցումային օրերն են՝ հունիսի 25-27-ը: