Սերգեյ Միքայելյանը մեկնարկեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում

11:41 - 30 Նոյ, 2015

Դահուկորդ  Սերգեյ Միքայելյանը մասնակցեց դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին:

Ավանդության համաձայն, գավաթի խաղարկությունն անցկացվեց ֆինլանդական Ռուկա քաղաքում: Տղամարդկանց 10 կմ ազատ վազք վարժությունում Հայաստանի ներկայացուցիչ Սերգեյ Միքայելյանը 111 մասնակիցների շարքում զբաղեցրել է 72-րդ տեղը: Միքայելյանը 10 կմ տարածությունը հաղթահարել է 22 րոպե 55 վարկյանում:

Աշխարհի գավաթի խաղարկության այս մրցաձևում հաղթող դարձավ Նորվեգիան ներկայացնող Մարտին Սանդբին: Նա 10 կմ անցավ 21 րոպե 05 վարկյանում: 

ՀԱՕԿ լրատվության բաժին

           

 

Այլ նորություններ