Սամբոյի Հայաստանի հավաքականը 4 արծաթե մեդալ է նվաճել Իսպանիայի Խիխոն քաղաքում շարունակվող Եվրոպայի առաջնությունում:
Մարզական սամբոյի մրցաշարում երկրորդ տեղն են գրավել Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ) եւ Վահագն Չալյանը (82 կգ): Ջոն Բալայանը (52 կգ) պարտություն է կրել մարտական սամբոյի մրցաշարի եզրափակիչում եւ նույնպես արժանացել արծաթե մեդալի:
Ավելի վաղ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ) հռչակվել էր մարզական սամբոյի Եվրոպայի չեմպիոն, իսկ 68 կգ քաշային Ռաֆիկ Մանուկյանը (մարզական սամբո) եւ 57 կգ քաշային Պողոս Բադալյանը (մարտական սամբո) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Սամբոյի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 19 մարզիկով: