Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը Սիդնեյում մասնակցել է Ավստրալիայի ազգային օլիմպիական կոմիտեի նիստին: Հանդիպման ժամանակ քննարկվել է նաեւ Օլիմպիական շարժման անկախության պահպանման հարցը:
«Եթե մեզ չի հաջողվում պահպանել մեր ինքնավարությունը, ապա Օլիմպիական խաղերը կդառնան քաղաքականացված, ինչն անթույլատրելի է: Բոլորին հայտնի քաղաքական իրադարձությունների պատճառով ես չկարողացա ոսկե մեդալի համար պայքարել 1980-ին Մոսկվայում տեղի ունեցած Օլիմպիական խաղերում: Այդ տհաճ պատմությունը մեծ ազդեցություն ունեցավ իմ հետագա կյանքի վրա՝ դառնալով մեկն այն պատճառներից, որոնք ինձ ստիպեցին առաջադրվել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում»,- ասել է Թոմաս Բախը:
Հիշեցնենք, որ Թոմաս Բախը 1976-ին սուսերամարտի Գերմանիայի հավաքականի կազմում օլիմպիական չեմպիոն է դարձել թիմային պայքարում։ Հաջորդ տարի նա հռչակվել է նաեւ աշխարհի չեմպիոն: