ԱՅԼԵՎՍ ՄԵԶ ՀԵՏ ՉԷ <<ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՐԹԻՌ>> ՆԻԿՈԼԱՅ ՂԱԶԱՐՅԱՆԸ

16:17 - 19 Դեկ, 2023

Կյանքին այսօր հրաժեշտ տվեց Հայաստանի ֆուտբոլի մեծագույն վարպետներից մեկը՝  Նիկոլայ Անդրանիկի Ղազարյանը: Նա ծնվել է 1947թ. հունվարի 11 ին՝  Բաքվում:

Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ է:

Տասը տարի / 1966- 1976թթ. / խաղացել է  Երևանի <<  Արարատ >> ֆուտբոլի թիմում:

ԽՍՀՄ չեմպիոն է / 1973թ./ , կրկնակի փոխչեմպիոն / 1971թ. և 1976թ. /  կրկնակի գավաթակիր / 1973թ. և 1975թ. /:

ԽՍՀՄ  առաջնություններում  անցկացրել է 295 խաղ,   դարձել է  67 գոլի հեղինակ։

Եղել է Խորհրդային Միության պատանեկան, երիտասարդական,  գլխավոր ու  օլիմպիական  հավաքականների անդամ:

Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո   հայսպորտպետկոմում աշխատել է վարչության պետ, Եթովպիայի ազգային հավաքականի մարզիչ և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ: 

Նիկոլայ Ղազարյանի մարզական կենսագրությունը քաջածանոթ է   հայ ֆուտբոլասերին:  Արագավազքով աչքի ընկած մարզիկին անվանել են հայկական ֆուտբոլի հրթիռ : Ականավոր ֆուտբոլիստը  երբեք չի շլացել իր հաջողություններով և  առանձնացել է բարությամբ, համեստությամբ, ընկերասիրությամբ:

Կաշվե գնդակի մեծ վարպետը պարգևատրվել է  բազմաթիվ  մեդալներով  և պատվոգրերով:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  ցավակցում է հանգուցյալի ընտանիքին, հարազատներին և ֆուտբոլասերներին:

 

Այլ նորություններ