Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ սկսեց պայքարը 2020թ․ Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը Սարաեւոյի «Գրբավիցա» ստադիոնում մրցեց Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի հետ եւ պարտվեց 1։2 հաշվով։ Հյուրերից հաշիվն ավելացված ժամանակում կրճատեց Հենրիխ Մխիթարյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը։
J խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մարտի 26-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Ֆինլանդիայի թիմին։