Սուսերամարտի աշխարհի երիտասարդների գավաթի խաղարկությանը Հայաստանը կներկայանա երկու մարզիկով

12:49 - 25 Նոյ, 2015

Սուսերամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի երկու անդամները կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում կայանալիք սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության այս փուլին Հայաստանը կներկայացնեն Էդուարդ Օվիկյանը (խոցասուսեր) և Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր): «Սուսերամարտի աշխարհի երիտասարդների գավաթի խաղարկությունը մեծ փորձ կլինի երկուսի համար էլ: Մրցաշարը բավականին ուժեղ կազմ է հավաքել: Մեզ համար բարձր արդյունք կլինի, եթե նրանք կարողանան հայտնել ուժեղագույն 32 սուսերամարտիկների մեջ»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշ Մադոյանը:

Գավաթի խաղարկությունը մեկնարկում է նոյեմբերի 26-ին և կեզրափակվի նոյեմբերի 29-ին:  

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ