Երեւանում մարտի 10-ին անցկացվել է սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: 9 քաշային կարգերում հանդես են եկել Երեւանի, Արցախի եւ Հայաստանի մարզերի ուժեղագույն սամբիստները:
Հայաստանի չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Ռոբերտ Գաբրիելյանը (74 կգ), Վահագն Չալյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Արման Ավանեսյանը (100 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (+100 կգ):
Առաջնության արդյունքներով կձեւավորվի սամբոյի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի մայիսի 16-20-ը Իսպանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: