Հայաստանի առաջատար աթլետներից կապանցի Լևոն Աղասյանը հաջողության հասավ Ղազախստանի Ուստ-Կամենոգորսկ քաղաքում անցկացված մրցաշարում: Լևոնը եռացատկեց 16մ. 63 սմ., գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվո պատվանդանի առաջին աստիճանին:
Աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասաց, որ եռացատկ, հեռացատկ և վազք մրցաձևերի մեր շուրջ 10 ներկայացուցիչներ իրենց ունակությունները կդրսևորեն Ստամբուլում փետրվարի 16-ին մեկնարկող բալկանյան երկրների խաղերում:
ՀԱՕԿ լրատվական բաժին