ՀՀ 2019թ. առաջին առաջնությունում

15:44 - 09 Հուն, 2019

Աշոցքում անցկացվեց դահուկավազքի Հայաստանի  2019թ. առաջնությունը: Մրցանակների համար պայքարեցին 31 մարզիկ – մարզուհիներ. 24 –ը ` Գյումրիից, 3 – ական ` Աշոցքից  ու Վանաձորից և Երևանից ` մեկ դահուկորդ:

5 կմ ազատ, դասական ոճերում և 1,5 կմ արագավազքի կանանց պայքարում  չեմպիոնի պատվին արժանացավ աշոցքցի Կատյա Գալստյանը: Նույն մրցաձևերի տղամարդկանց 10 կիլոմետրում և  1, 5 կմ արգավազքում հավասարը չունեցավ ՖԻՄԱ –ի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը: Մրցանակակիրներ դարձան նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Գյումրիի ձմեռային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի սաները:

Հունվարի 15 –ին Ֆինլանդիայում կմեկնարկի աշխարհի պատանեկան առաջնությունը, իսկ փետրվարի 23 –ից Ավստրիայում պայքարի կբռնվեն աշխարհի մեծահասակ դահուկորդները:

 

 

ՀԱՕԿ լրատվական բաժին

 

 

 

 

 

 

Այլ նորություններ