Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստան-Ռուսաստան հադիպումն ավարտվեց 2-2: Լևոն Արոնյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանի հաջողվեց հաղթել, իսկ Սերգեյ Մովսիսյանը պարտվեց:
Կանանց հավաքականը մրցում էր Ավստրիայի հավաքականի հետ: Թիմի կազմում պարտություն կրեցին Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանը, իսկ Լիլիթ Գալոյանը հաղթեց: Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց: Հայաստան-Ավստրիա 1,5-2,5:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը կավարտվի նոյեմբերի 22-ին:
ՀԱՕԿ լրատվության բաժին