Շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները շարունակում են հաջող ելույթները Եվրոպայի թիմային առաջնությունում: Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Անգլիայի թիմին:
Լևոն Արոնյանը և Կարեն Գրիգորյանը պարտվեցին, իսկ Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը հաղթեցին: Այս տուրից հետո տղամարդկանց հավաքականը զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը: Կանանց պայքարում Հայաստանի հավաքականը 3-1 հաշովով հաղթեց անգլիացիներին: Էլինա Դանիելյանը և Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղացին, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Լիլիթ Գալոյան հաղթել են: Կանանց հավաքականը 11-րդ տեղում է: