Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները չեն անդրադառնա՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու Փարիզի հնարավորությունների վրա: Այս մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը:
«Ահաբեկչությունը չի անդրադառնա Փարիզի շանսերի վրա՝ 2024 թվականի Օլիմպիական խաղերը հյուրընկալելու համար: Ոչ մեկ չի կարող ասել, թե ինչպիսին կլինի աշխարհը 2024 թվականին: Ահաբեկչությունը ոչ Ֆրանսիայի, ոչ Փարիզի խնդիրը չէ, այլ՝ ամբողջ աշխարհի»,-ասել է Բախը:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Փարիզի 6 տարբեր վայրերում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 127 մարդ, տուժել են 250-ը:
2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալելու հայտ են ներկայացրել Ֆրանսիան (Փարիզ), Գերմանիան (Համբուրգ), Իտալիան (Հռոմ), ԱՄՆ-ն (Լոս Անջելես), Հունգարիան (Բուդապեշտ):
ՀԱՕԿ լրատվության բաժին