Արտաշատ քաղաքի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցում նոյեմբերի 14-15 կայացել է ըմբշամարտի համանուն միջազգաին մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
Պատվո հարթակի առաջին աստիճանին կանգնեցին Հայկ Բադալյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Գևորգ Թադևոսյանը (60 կգ), Թոռնիկե Կվինիկաձեն (66 կգ, Վրաստան), Տարիել Գաֆրինդաշվիլին (74 կգ, Վրաստան), Սարգիս Հովսեփյանը (84 կգ), Գիվի Մաճառաշվիլին (96 կգ, Վրաստան) և Զուրիկո Ուրտաշվիլին (120 կգ, Վրաստան):
«Այս մրցաշարը թույլ տվեց մեզ ևս մեկ անգամ տեսնելու երիտասարդ ըմբիշների մարզավիճակը: Առաջին անգամ մասնակցում էին 1998 թվականին ծնված մարզիկները, հետաքրքիր էր նրանց հետևել նոր տարիքային խմբում: Մրցաշարի արդյունքների հիման վրա կձևավորվի այն թիմը, որը կմասնակցի դեկտեմբերին Ծաղկաձորում կայանալիք ուսումնամարզական հավաքին: Սակայն այդ հավաքի հարցը վերջնական կորոշի ֆեդերացիան: Ընդհանուր առմամբ` գոհ եմ մեր ըմբիշների ելույթներից: Ի տարբերություն նախորդ տարիների` այս տարի մենք ունեցանք 4 չեմպիոն, չնայած մրցաշարին մասնակցում էին Վրաստանի, Օսեթիայի և Դաղստանի լավ ըմբիշներ»,- ՀԱՕԿ լրատվական բաժնի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը:
ՀԱՕԿ լրատվության բաժին