«Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում, որը անցկացվում էր ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում, հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկում գրավեց երկրորդ տեղը:
Հայ գրոսմայստերը Grand Chess Tour-ի 4 փուլերի արդյունքում հավաքեց 34 միավոր և 0․5 միավորով զիջեց միայն ամերիկացի Հիկարու Նակամուրային: Երրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը հավաքեց 31 միավոր:
Նրանք նվաճեցին դեկտեմբերի 11-17-ը Լոնդոնում կայանալիք Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր:
Grand Chess Tour ընդհանուր հաշվարկում երկրորդ տեղը գրավելու համար Լևոն Արոնյանը կստանա 95 հազար դոլար պարգևավճար: