Այսօր մեկնարկեց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի փլեյ-օֆֆը։ 1/4 եզրափակչի առաջին խաղում ՖԻՄԱ-ն հավասար ու լարված պայքարում, սեփական հարկի տակ, 88-86 հաշվով առավելության հասավ «Գրանդ սպորտի» նկատմամբ։ ՖԻՄԱ-ն միայն խաղի վերջին վայրկյաններին կարողացավ կորզել հաղթանակը։ «Արցախը» սեփական մարզադահլիճում 111-81 հաշվով հաղթեց «Շիրակին»:
Փլեյ-օֆֆի «Արթիկ»-«Ինժեներ» առաջին հանդիպումը կկայանա վաղը։ «Շիրակ»-«Արցախ» պատասխան խաղը տեղի կունենա մարտի 4-ին, իսկ «Գրանդ սպորտ»-ՖԻՄԱ երկրորդ հանդիպումը՝ մարտի 7-ին։
Լուսանկարը՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի