Այսօր Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնը, որի գլխավոր A մրցաշարում գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը եւ Գաբրիել Սարգսյանը, 9 հնարավորից վաստակելով 6-ական միավոր, համապատասխանաբար, զբաղեցրին 5-րդ եւ 8-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Արամ Հակոբյան՝ 5 միավոր (21-րդ տեղ), Մանուել Պետրոսյան՝ 4 (56), Հայկ Մարտիրոսյան, Արման Միքայելյան, Շանթ Սարգսյան՝ 3.5-ական (75, 79, 83):
Մրցանակային եռյակը կազմեցին՝ Վլադիսլավ Կովալյով (Բելառուս)՝ 7 միավոր, Սեթհուրաման (Հնդկաստան), Դմիտրի Գորդիեւսկի (ՌԴ)՝ 6.5-ական:
B մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցուցադրեց Տիգրան Քոթանջյանը՝ 6.5 միավոր (4-րդ տեղ), C մրցաշարում՝ Մարկ Բասենցյանը՝ 7 (4-րդ):