Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծված է: Մարզիկն անցել է լիարժեք մարզումների:
Ինչպես արդեն հայտարարել ենք, Հայաստանի օլիմպիական հավաքականի վերադառնալուց հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կհրավիրվի ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ՝ ստեղծված իրավիճակի պատճառները վերհանելու, եւ եթե կան մեղավորներ, նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Գործկոմի նիստին կհրավիրվեն նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: