Երեւանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում սեփական հարկի տակ երկու հանդիպում անցկացրեց «Շախտյոր-2»-ի հետ, որից առաջինում զիջեց 4:7 հաշվով, երկրորդում հաղթանակ տարավ՝ 3:2:
«Արարատը» 47 խաղից հետո 83 միավորով 14 թիմերի մեջ յոթերորդն է:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» տանը կանցկացնի «Գոմել-2»-ի հետ փետրվարի 15-ին եւ 16-ին:
Լուսանկարը՝ «Արարատ» ՀԱ