Երեկ Երեւանում ավարտվեց սուսերամարտի Հայաստանի երիտասարդների (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցեց 100 մարզիկ Երեւանից, Գյումրիից, Վանաձորից եւ Բյուրեղավանից: Հաղթողներ եւ մրցանակակիրներ դարձան.
Տղաներ. խոցասուսեր. Էդուարդ Օվիկյան, Աբրահամ Սարգսյան, Գրիգոր Մնացականյան եւ Վահագն Գրիգորյան:
Ճկասուսեր. Արմեն Դալլաքյան, Պարգեւ Ստեփանյան, Հենրիկ Բալիկյան եւ Համլետ Մխոյան:
Թրասուսեր. Լեւոն Քերոբյան, Էդուարդ Բաղյան, Վահան Նազարեթյան եւ Կարեն Հակոբյան:
Աղջիկներ. խոցասուսեր. Նաիրա Համազասպյան, Ինեսա Բաբախանովա, Սվետլանա Նազարյան եւ Անժելա Հախնազարյան:
Ճկասուսեր. Անահիտ Ալոյան, Սեդա Գեւորգյան, Սիլվա Ղազարյան եւ Կալիպսե Թորոսյան: