Ձմեռային օլիմպիական խաղերը լուսաբանող լրատվամիջոցները գրում են, թե Փհենչհանում Խաղերի մեկնարկի նախաշեմին ինչ-որ վիրուս է տարածվել եւ Խաղերի կազմկոմիտեն երեկվա դրությամբ հաստատել է Փհենչհանում վիրուսով վարակված մարդկանց 32 դեպք:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց.
«Մեր պատվիրակության բոլոր անդամները առողջ են: Ինչ-որ հարուցչի մասին մենք էլ ենք լսել: Խոսակցություններ կան, թե կամավորներից մի քանիսի մոտ ինչ-որ բան են հայտնաբերել եւ անմիջապես նրանց բնակության բազայում կարանտին է հայտարարվել, որպեսզի օլիմպիական ավանում ապրող մարզիկների հետ անմիջական շփում չլինի: Մեր մարզիկների մոտ ամեն բան կարգին է»: